Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Արդյո՞ք արժե սառեցնել… ձվաբջիջները
Վերջերս ամերիկյան հեռուստաալիքներից մեկի 33-ամյա հաղորդավարուհի Մարիա Մենոունոսը եթերում հայտարարեց սեփական ձվաբջիջները սառեցնելու իր որոշման մասին: Փորձենք մասնագետների օգնությամբ պարզել այդ գործընթացի դրական ու բացասական կողմերը:
Ձվաբջիջների սառեցման մասին առաջին լուրերը տարածվեցին մոտ մեկ տասնամյակ առաջ: Այն ժամանակ դա վստահություն չներշնչող գործընթաց էր` անորոշ արդյունքներով: Սակայն վերջին հետազոտությունների համաձայն` սառեցված ձվաբջջի օգնությամբ առողջ երեխա ծննդաբերելու հավանականությունը կանանց մոտ կազմում է 57%: Արդյունքում՝ այսօր ԱՄՆ-ում մոտ 200 կլինիկա իր ծառայություններն է առաջարկում այդ ոլորտում, իսկ փորձագետներից շատերը նշում են, որ սա հիանալի տարբերակ է այն կանանց համար, ովքեր ապագայում ցանկանում են մայրանալ, սակայն դեռևս չեն հանդիպել իրենց ընտրյալին կամ զբաղված են սեփական կարիերայով:
Հարկ է նշել, որ թեև ի սկզբանե այդ գործընթացը նախատեսված էր 40 և 40-ից բարձր տարիքային խմբի կանանց համար, բժշկական տեսանկյունից 20-30 տարեկան կանայք ամենահարմար թեկնածուներն են:
Որոշ օգտակար փաստեր: Պարզվում է, որ...
Կնոջ ձվաբջիջներն առավել կենսունակ ու առողջ են հենց այդ տարիքում: 28 տարեկանից սկսած կնոջ պտղաբերությունը սկսում է աստիճանաբար նվազել և խիստ թուլանում է 35-ից հետո: Օրգանիզմում ոչ միայն պակասում է ձվաբջիջների քանակը, այլև վատանում է դրանց որակը: «28-ամյա կնոջ ձվաբջիջը որակապես մեծ առավելություններ ունի 38-ամյա կնոջ ձվաբջջի համեմատ»,- նշում է գիտությունների դոկտոր, վերարտադրողականության մասնագետ Բրեդֆորդ Էյ. Քոլբը Հյուսիսային Կալիֆոռնիայից: «Որքան ավելի երիտասարդ տարիքում է կինը սառեցնում իր ձվաբջիջները, այնքան ավելի մեծ է առողջ երեխա ծնելու հավանականությունն ապագայում` անկախ ձվաբջիջների սառեցման տևողությունից»:
Կարելի է ասել, որ սառեցումն ապահովագրության պես մի բան է: Ըստ վերջին վիճակագրական տվյալների` այսօր ԱՄՆ-ում կանանց 18%-ը չի մայրանում մինչև 44 տարեկանը, իսկ երբ խոսքը գնում է գիտական աստիճանների ու աշխատանքային առաջխաղացումների մասին, այդ թիվը կազմում է մոտ 24%: Ձվաբջիջների սառեցումը հնարավորություն է տալիս կնոջը երեխա ունենալ 30 և նույնիսկ 40 տարեկանից հետո, անգամ այն պարագայում, եթե նա չունի զուգընկեր, սակայն այլևս չի ցանկանում հետաձգել իր մայրությունը:
Մյուս կողմից...
Այս ճանապարհով առողջ երեխա ունենալու հավանականությունը կազմում է լավագույն դեպքում 60%: Բացի այդ, ձվաբջիջների սառեցումը բավական բարդ գործընթաց է: Սկզբում դրանք դուրս են հանվում ձվարաններից և սառեցվում, իսկ հետո հատուկ պայմաններում հալեցվում են, բեղմնավորվում ու տեղադրվում կոնկրետ այդ կամ մեկ այլ կնոջ արգանդում: «Այս գործընթացի ցանկացած փուլում կարող են անսպասելի խնդիրներ ծագել, անգամ եթե ձվաբջիջն առողջ է»,- ասում է Վաշինգտոնի Shady Grove բեղմնավորման կենտրոնի մասնագետ, գիտությունների դոկտոր Էրիկ Էյ. Ուիլդրան: Այդ է պատճառը, որ Վերարտադրողական բժշկության ամերիկյան միությունը ձվաբջիջների սառեցումը դասակարգում է որպես փորձարարական երևույթ, թեև ընդհանուր հաշվարկներով` մինչ օրս մոտ 2500 առողջ երեխա է լույս աշխարհ եկել այս ճանապարհով:
Ձվաբջիջների սառեցումը նաև ծախսատար «հաճույք» է: Դրանք օրգանիզմից դուրս հանելն ու սառեցնելն արժե մոտ 10 000 ԱՄՆ դոլար, սառեցման տարեկան վարձը կազմում է 500 դոլար, իսկ հալեցման, բեղմնավորման ու արգանդում ձվաբջիջները տեղադրելու համար հարկավոր է ծախսել ևս 10 000 դոլար: Հարկ է նշել նաև, որ բժշկական այս ծառայության համար ԱՄՆ-ում ապահովագրություն չի գործում:
Ինչևէ, խուճապի մատնվելու կարիք չկա. 35-ամյա կնոջ` սիրած էակից հղիանալու շանսերն, անկախ ամեն ինչից, բավական մեծ են: Ուստի, ձվաբջիջների սառեցումը կարող է դառնալ պարզապես անօգուտ: Ինչպես նշում է Կոլումբիայի համալսարանի բժշկական կենտրոնի վերարտադրողականության մասնագետ, գիտությունների դոկտոր Բրիանա Էյ. Ռադիքը, «բացառությամբ այն դեպքերի, երբ կինը լիովին վստահ է, որ առնվազն մինչև 40 տարեկանը չի նախատեսում մայրանալ (օրինակ` կարիերայի պատճառով, ինչպես Մարիա Մենոունոսի դեպքում), ձվաբջիջների սառեցման գործընթացը, թերևս, արդարացված չէ, և արժե լուրջ մտածել նման որոշում կայացնելուց առաջ:
Ինչպես է դա արվում
Հորմոնների ազդեցությամբ որոշակի քանակությամբ առողջ ձվաբջիջներ հասունացվում են, դուրս հանվում ասեղի օգնությամբ ու սառեցվում:
24.01.2013
|
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
03.04.2024
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Հղիություն. 9-րդ ամիս
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Հղիություն. 8-րդ ամիս
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ